Կամավորական աշխատանք. Օրվա ամփոփում. 26. 07. 2019

Կամավորական աշխատանքի վերջին օրն է: Մի քիչ դժվար է մեզ համար, որովհետև սովորել ենք այս աշխույժ և ակտիվ առօրյային: Այս կարճ ժամանակահատվածում ես սիրեցի և կապվեցի երեխաների հետ:

Առավոտյան մաքրեցինք կրթահամալիրի բակը, հետո երեխաները հեծանիվ վարեցին, նախաճաշեցին: Նախաճաշից հետո ուղևորվեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգի` ընկեր Հասմիկի և երեխաների հետ: Այգում երեխաները խաղացին շատրվանների մոտ, հովացան. Մենք էլ նրանց հետ խաղացինք: Հետո այնտեղ զանազան խաղեր խաղացինք, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք երեխաների հետ: Հետաքրքիր է լսել երեխաներին, նրանց հետ խաղալ և ավելի մոտիկից ճանաչել: Ամեն երեխա մի նոր ու չբացահայտված աշխարհ է: Շնորհակալություն եմ ուզում հայտնել` կամավորական աշխատանքի  հնարավորություն տալու համար: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մասնագիտական ճիշտ ընտրություն եմ կատարել: Շնորհակալություն:

Կամավորական աշխատանք. Օրվա ամփոփում. 25. 07. 2019

Առավոտյան երեխաների հետ միասին մաքրեցինք կրթահամալիրի բակը: Բակը մաքրելուց հետո երեխաների մի մասը գնաց ագարակ ընկեր Հասմիկի հետ, իսկ մենք մնացինք դպրոցում` մյուս երեխաների հետ: Գնացինք տեխնոլոգիայի դասասենյակ, որտեղ երեխաները նկարեցին, կավով իրեր պատրաստեցին: Մենք էլ օգնում էինք նրանց: Հետո դուրս եկան լողալու: Լողից հետո գնացինք ֆիլմ դիտելու: Չարլի Չապլինի ֆիլմերից էր: Երեխաների համար անսովոր էր համր կինո դիտելը, բայց մի քիչ դիտելուց հետո սովորեցին և նրանց դուր եկավ ֆիլմը, քանի որ զվարճալի էր իրենց համար: Ֆիլմ դիտելուց հետո գնացին ճաշելու, իսկ հետո` տուն:

Կամավորական աշխատանք. Օրվա ամփոփում. 24. 07. 2019

Առավոտյան երեխաների հետ միասին մաքրեցինք կրթահամալիրի բակը: Բակը մաքրելուց հետո գնացինք ագարակ: Ագարակում երեխաների հետ միասին սովորեցինք թե ինչպես պետք է խնամել ձիերին: Հետո գնացինք մյուս կենդանիներին տեսնելու: Ագարակում կան շներ` տարբեր ցեղատեսակի, հավեր, աքաղաղներ, սիրամարգ, բադեր:  Ըստ իս բնության և կենդանիների հետ հաճախակի շփումը փոխում է մարդկանց ներաշխարհը: Ես ինքս շատ եմ սիրում կենդանիներ, և հատկապես շները ինձ համար միշտ եղել են բարության ու հավատարմության խորհրդանիշ, իսկ ձիերը ընկերասեր են: Երեխաները սիրով էին մոտենում կենդանիներին:

Հետո մենք էլ երեխաների հետ մասնակցեցինք ձիավարությանը: Ձիավարությունից հետո վերադարձանք և Երեխաները գնացին լողալու: Լողից հետո մենք դաս վարեցինք: Որքան շատ եմ շբվում երեխաների հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ նրանց մտքի թռիչքն ու երևակայությունն անսահմանափակ է: Ամեն շբումից հետո նրանցից մի բան սովորում ենք:

Նախագիծ

Վերնագիր` բառախաղ, <<Սուր աչք>>

Իրականացնող` Մնացականյան Ալլա

Մասնակիցներ` սովորողներ

Մասնակիցների քանակը` 10-15 սովորող

Միջավայրը` դասասենյակ կամ բակ

Ժամանակահատված` 20-30 րոպե

Նպատակը` սովորողների խոսքի զարգացում, արագ կողմնորոշվելու կարողության զարգացում:

Ընթացքը` սովորողների հետ նստում ենք `կլոր շրջան կազմած: Ես որպես դասավանդող կասեմ առաջին բառը: Իմ ասած բառի վերջին տառով բառ կկազմի  իմ ձախ կողմում նստած երեխան: Խաղը կշարունակվի այդպես: Հետո թարմանալու համար կխաղանք ուրիշ խաղ: Խաղը կոչվում է <<Սուր աչք>>: Խաղում հաղթելու համար երեխան պետք է ուշադիր լինի:

Ընտրում ենք որևէ իր կամ խաղալիք, որը երեխան պետք է գտնի:

Երեխային թույլ ենք տալիս, որ ուշադիր զննի առարկան:

Երեխային խնդրում ենք դուրս գալ սենյակից:

Նրա դուրս գալուց հետո ընտրված իրը դնում ենք աչքի համար նկատելի տեղում, բայց այնպես, որպեսզի երեխան միանգամից չնկատի:

Այսպես մարզում ենք երեխայի ուշադրությունը:

Նախագիծ

Վերնագիր` Վայրի կենդանիներ

Իրականացնող` Մնացականյան Ալլա

Մասնակիցներ`սովորողներ` 5-10 տարեկան

Ժամանակահատված` մեկ ժամ

Միջավայրը` դպրոցի բակ

Նպատակներ` Հարստացնել վայրի կենդանիների մասին երեխաների գիտելիքները, զարգացնել զրուցելու, հարցեր տալու կարողությունը, հարստացնել բառապաշարը:

Ընթացքը` Սկսենք պարապմունքը հետևյալ հարցով. <<Դուք եղել եք կենդանաբանական այգում և ինչ կենդանիներ գիտեք>>: Հարցերի պատասխանները լսելուց հետո կքննարկենք հետևյալ հարցերը. <<Ինչու են կենդանաբանական այգում կենդանիներին պահում վանդակների մեջ>>, <<ինչ են սիրում ուտել արջերը,որտեղ են ապրում նրանք, ինչու են ծուռթաթ ասում նրանց>>: Այնուհետև էլի այդպիսի մի քանի հարց կենդանիների մասին` <<որ կենդանիներն են մսակեր, որոնք բուսակեր`նշել մի քանի կենդանի>>:

Հետո մի քանի հանելուկ կասեմ ես, և նրանք կփորձեն գուշակել պատասխանը:

Խորամանկ է ու ճարպիկ,  Մորթին փափուկ, երկար պոչիկ,   Սիրում է շատհավ ու ճուտիկ,    Նրան ասում են….. 

Մորթին սև ու մոխրագույն,    Երախը` մեծ,ատամը` սուր: Տանում է գառ ու ոչխար, Թշնամին է նա մեր շան:     

Մեծ երախում սուր ատամներ,   Մաշկը կանաչ, ոտքերը կեռ,  Նա ցամաքում և ջրի մեջ,    Դարան մտած փնտրում է կեր:      

Ահ սարսափն է հազարների, Եվ արքան է գազանների:

Բրդոտ է նա, թաթը ծուռ, Տանձ է սիրում, ոչ թե նուռ:  

Եկավ գյուղի թաղերը, Տարավ տատի հավերը:

Հետո երեխաները իրենք կփորձեն հորինել հանելուկներ:  

Վերջում կընթերցեք Հովհաննես Թումանյանի  <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը:

Կամավորական աշխատանք 23. 07. 2019

Կրթահամալիրում օրը սկսվեց շրջակա միջավայրի մաքրությամբ: Հետո բակում խաղացինք <<օղակ և կոճակ>> խաղը: Խաղից հետո երեխաները գնացին նախաճաշելու: Նախաճաշից հետո դուրս եկանք բակ, որպեսզի երեխաները լողան: Նշեմ, որ դպրոցում կամավոր աշխատանք կատարում ենք չորս հոգով: Լողից հետո կամավորներից երկուսը դաս վարեցին: Դասերը անցկացվեցին հետաքրքիր խաղային մեթոդներով: Դասերն անցկացնելուց հետո երեխաները ճաշեցին և գնացին բակ` լողալու:

Կամավորական աշխատանք. օր առաջին` 22.07.2019

Ողջույն ես Ալլան եմ:Ես կամավորական աշխատանք եմ կատարում Արևմտյան դպրոցում:Առաջին օրն էր,ծանոթացանք դպրոցին,ծանոթացանք սովորողների հետ:Չնայած նրան,որ առաջին օրն էր,բայց կարողացանք երեխաների հետ շփվել,լեզու գտնել նրանց հետ:Մասնակցեցինք դպրոցի տարածքի մաքրման աշխատանքին,լողին,ֆիլմ դիտելուն:Քանի որ առաջին օրն էր մի փոքր պասիվ աշխատանք կատարեցինք,բայց վաղվանից արդեն մենք կկազմակերպենք խաղեր և կկիրառենք հետաքրքիր մեթոդներ ավելի ակտիվ ուսուցում կազմակերպելու համար:

Կամավորական աշխատանք

Ողջույն. այսօր կպատմեմ մեր կամավորական աշխատանքի մասին: Նախ ասեմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցած վերապատրաստումից հետո պետք է մեկ շաբաթ կամավորական աշխատանք կատարենք: Նշված չորս դպրոցներից ընտրել ենք Արևմտյան դպրոցը:

Այսօր հուլիսի 22-ն է, սկսեցինք մեր աշխատանքը: Նախ ծանոթացանք դպրոցի տարածքին:Հետո հանդիպեցինք կազմակերպիչի` ընկեր Սոնայի հետ, նա մեզ համառոտ կերպով պատմեց մեր աշխատանքի մասին, որը պիտի կատարենք մեկ շաբաթվա ընթացքում:

Հետո դուրս եկանք բակ .բակում հանդիպեցինք Ընկեր Հասմիկին,ով երեխաների հետ մաքրում էր դպրոցի տարածքը: Շրջակա միջավայրը մաքուր պահելը կարևորագույն պայման է, և ամեն առավոտ իրականացվում է աշխատանքը:

Հետո երեխաները ներս են գնում, լվացվում և գնում նախաճաշելու: Նախաճաշից հետո դուրս են գալիս բակ: Բակում  մարմնամարզություն են անում` երաժշտության ներքո, խաղում են, հետո ավազից  ինչ-որ բաներ են պատրաստում: Այսօր մենք էլ միացանք նրանց և ավազի վրա քարերով պատկերներ պատրաստեցինք:

Բակում մի քիչ խաղալուց հետո երեխաները պատրաստվեցին լողավազանում լողալու:Լողալուց հետո գնացինք ներս,որպեսզի ֆիլմ դիտենք: Ֆիլմ դիտելուց բացի մենք կարող ենք խաղեր կազմակերպել, կարճամետրաժ մուլտֆիլմեր դիտել: Դրանից հետո երեխաները գնում են ճաշելու: Ճաշից հետո գնում են լողավազան լողալու,իսկ հետո գնում են տուն:

Շատ հագեցած օր ենք ունեցել: Երեխաների հետ շփվելը դրական լիցքեր և էներգիա է տալիս մեզ: Մենք էլ ամեն կերպ կփորձենք նրանց օրը հետաքրքիր դարձնել: Ցանկացած երեխայի հետ օրը դառնում է գունագեղ և դրական էներգիայով լի:

Վերապատրաստման օրերի ամփոփում

Բլոգային ուսուցում

Մեր վերապատրաստումը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսվեց Հուլիսի 16-ից:

Առաջին օրը Սարգսյան Նվարդի հետ ծանոթացանք:Նա ծանոթացրեց մեզ դպրոցին,դպրոցի գործունեությանը:Եվ սովորեցրեց բլոգ բացել,քանի որ դպրոցում առաջադրանքներ տալն ու կատարելը կատարվում է բլոգային համակարգով:

Երկրորդ օրը սովորեցինք աշխատել բլոգներով,ծանոթացանք բլոգի գործառույթներին:Եվ ծանոթացանք նախագիծ կազմելու կանոններին և գործառույթներին:

Երրորդ օրը սովորեցինք թե ինչպես են նյութեր տեղադրում բլոգում:Նախագծերի քննարկում իրականացրինք և նախագծերը տեղադրեցինք բլոգներում:

Չորրորդ օրը մեր ծրագրերը ներկայացրեցինք Տիար Բլեյանի և մյուս ուսուցիչների մոտ,և նախագծերի վերջնական տեղադրում արեցինք բլոգում:

Շնորհակալություն հավելյալ տեղեկություններ տալու և բլոգում աշխատելու կարողությունների զարգացման համար:

Նախագիծ

Վերնագիր`Մի բաժակ սուրճ Վերնատանը

Նախատեսված է`9-12-րդ դասարանների համար

Մասնակիցներ`սովորողներ,դասավանդող

Իրականացման տևողությունը`մեկ շաբաթ նախապատրաստական աշխատանքը ներառյալ

Նպատակը`ծանոթանալ հեղինակի կյանքին ավելի խորացված,ամրապնդել սովորողների գիտելիքները

Միջավայրը`կրթահամալիր

Ընթացքը`սովորողները կհավաքվեն միջանցքում կնստեն աստիճաններին:Կենտրոնում դրված կլինի սեղան,որի վրա կլինի Թուանյանի նկարներից,գրքերից,գլխարկ,որը նման կլինի նրա օգտագործած գլխարկին:Սովորողներից մեկը բացումը կանի հետևյալ խոսքերով`

Թումանյանի պալատում

Ով որ քեֆի չի նստել

Նա չի տեսել դեռ խնդում,

Աշխարհ չի տեսել:

Սովորողները կներկայացնեն նրա կյանքը մանկությունից սկսած,որոշ դրվագներ կներկայացվեն բանաստեղծական տողերի միջոցով:Այնուհետև կներկայացնեն նրա կատարած գործունեությունը գրական և քաղաքական ասպարեզում,հիշարժան և հետաքրքիր պահեր նրա կյանքի մասին:

Հետո կիթառի նվագակցությամբ կհնչի <<Ախ ինչ լավ է…>> երգը,որի տողերի հեղինակը Թումանյանն է:Վերջում կներկայացնեն Թումանյանի կյանքի վերջին տարիները:Եվ կհնչի <<Հրաժեշտ>> երգը,որի տողերի հեղինակը Թումանյանն է:

Արդյունքներ`տեսանյութեր,նկարներ:

Design a site like this with WordPress.com
Get started