Կամավորական աշխատանք. Օրվա ամփոփում. 26. 07. 2019

Կամավորական աշխատանքի վերջին օրն է: Մի քիչ դժվար է մեզ համար, որովհետև սովորել ենք այս աշխույժ և ակտիվ առօրյային: Այս կարճ ժամանակահատվածում ես սիրեցի և կապվեցի երեխաների հետ:

Առավոտյան մաքրեցինք կրթահամալիրի բակը, հետո երեխաները հեծանիվ վարեցին, նախաճաշեցին: Նախաճաշից հետո ուղևորվեցինք Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի այգի` ընկեր Հասմիկի և երեխաների հետ: Այգում երեխաները խաղացին շատրվանների մոտ, հովացան. Մենք էլ նրանց հետ խաղացինք: Հետո այնտեղ զանազան խաղեր խաղացինք, հետաքրքիր ժամանակ անցկացրեցինք երեխաների հետ: Հետաքրքիր է լսել երեխաներին, նրանց հետ խաղալ և ավելի մոտիկից ճանաչել: Ամեն երեխա մի նոր ու չբացահայտված աշխարհ է: Շնորհակալություն եմ ուզում հայտնել` կամավորական աշխատանքի  հնարավորություն տալու համար: Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ մասնագիտական ճիշտ ընտրություն եմ կատարել: Շնորհակալություն:

Published by allamnacakanyan

Բարի գալուստ իմ բլոգ։Ես Ալլան եմ։Սովորել եմ ՀՊՄՀ-ի բանասիրական ֆակուլտետում։Սիրում եմ գրքեր ընթերցել. Նկարել և երաժշտություն լսել։

Թողնել մեկնաբանություն

Design a site like this with WordPress.com
Get started