Առավոտյան երեխաների հետ միասին մաքրեցինք կրթահամալիրի բակը: Բակը մաքրելուց հետո գնացինք ագարակ: Ագարակում երեխաների հետ միասին սովորեցինք թե ինչպես պետք է խնամել ձիերին: Հետո գնացինք մյուս կենդանիներին տեսնելու: Ագարակում կան շներ` տարբեր ցեղատեսակի, հավեր, աքաղաղներ, սիրամարգ, բադեր: Ըստ իս բնության և կենդանիների հետ հաճախակի շփումը փոխում է մարդկանց ներաշխարհը: Ես ինքս շատ եմ սիրում կենդանիներ, և հատկապես շները ինձ համար միշտ եղել են բարության ու հավատարմության խորհրդանիշ, իսկ ձիերը ընկերասեր են: Երեխաները սիրով էին մոտենում կենդանիներին:
Հետո մենք էլ երեխաների հետ մասնակցեցինք ձիավարությանը: Ձիավարությունից հետո վերադարձանք և Երեխաները գնացին լողալու: Լողից հետո մենք դաս վարեցինք: Որքան շատ եմ շբվում երեխաների հետ, այնքան ավելի եմ համոզվում, որ նրանց մտքի թռիչքն ու երևակայությունն անսահմանափակ է: Ամեն շբումից հետո նրանցից մի բան սովորում ենք:










