Ողջույն. այսօր կպատմեմ մեր կամավորական աշխատանքի մասին: Նախ ասեմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տեղի ունեցած վերապատրաստումից հետո պետք է մեկ շաբաթ կամավորական աշխատանք կատարենք: Նշված չորս դպրոցներից ընտրել ենք Արևմտյան դպրոցը:
Այսօր հուլիսի 22-ն է, սկսեցինք մեր աշխատանքը: Նախ ծանոթացանք դպրոցի տարածքին:Հետո հանդիպեցինք կազմակերպիչի` ընկեր Սոնայի հետ, նա մեզ համառոտ կերպով պատմեց մեր աշխատանքի մասին, որը պիտի կատարենք մեկ շաբաթվա ընթացքում:
Հետո դուրս եկանք բակ .բակում հանդիպեցինք Ընկեր Հասմիկին,ով երեխաների հետ մաքրում էր դպրոցի տարածքը: Շրջակա միջավայրը մաքուր պահելը կարևորագույն պայման է, և ամեն առավոտ իրականացվում է աշխատանքը:


Հետո երեխաները ներս են գնում, լվացվում և գնում նախաճաշելու: Նախաճաշից հետո դուրս են գալիս բակ: Բակում մարմնամարզություն են անում` երաժշտության ներքո, խաղում են, հետո ավազից ինչ-որ բաներ են պատրաստում: Այսօր մենք էլ միացանք նրանց և ավազի վրա քարերով պատկերներ պատրաստեցինք:


Բակում մի քիչ խաղալուց հետո երեխաները պատրաստվեցին լողավազանում լողալու:Լողալուց հետո գնացինք ներս,որպեսզի ֆիլմ դիտենք: Ֆիլմ դիտելուց բացի մենք կարող ենք խաղեր կազմակերպել, կարճամետրաժ մուլտֆիլմեր դիտել: Դրանից հետո երեխաները գնում են ճաշելու: Ճաշից հետո գնում են լողավազան լողալու,իսկ հետո գնում են տուն:



Շատ հագեցած օր ենք ունեցել: Երեխաների հետ շփվելը դրական լիցքեր և էներգիա է տալիս մեզ: Մենք էլ ամեն կերպ կփորձենք նրանց օրը հետաքրքիր դարձնել: Ցանկացած երեխայի հետ օրը դառնում է գունագեղ և դրական էներգիայով լի:
