ԻՄ մասին

Բարև ձեզ ես Մնացականյան Ալլան եմ:Ես բանասեր եմ:Ազատ ժամանակս տրամադրում եմ գրքեր ընթերցելուն,նկարելուն և երաժշտություն լսելուն:Նպատակասլաց եմ,պատասխանատու և,որ ամենակարևորն է սիրում եմ աշխատել երեխաների հետ:Պրակտիկա եմ անցել 4 դպրոցներում և կարողացել եմ հաղթահարել իմ առջև դրված առաջադրանքները:Ակտիվ եմ և դրական էներգիայով լի:Ելք գտնում եմ ցանկացած պարագայում:Եվ ինձ համար կա մի կարևոր կանոն`ժպիտով հաղթահարել ցանկացած դժվարություն և առաջ շարժվել:

Նախագիծ

Վերնագիր`Հովհաննես Շիրազ

Դասարանը`6-րդ

Մասնակիցներ`սովորողներ,դասաոանդող

Իրականացման տևողությունը`մեկ շաբաթ

Նպատակն ու խնդիրները`նյութի յուրացման կարողություն,նյութի վերլուծական կարողության զարգացում,մտապատկերի զարգացում

Միջավայրը`կրթահամալիր,Գյումրի`բանաստեղծի տուն-թանգարան

Անհրաժեշտ նյութեր և գործիքներ`գրքեր կամ համակարգիչներ,թղթեր և մատիտներ կամ ջրաներկեր

Ընթացքը`յուրաքանչյուր սովորող իր ցանկությամբ ընտրում է մի բանաստեղծություն:Ընտրված բանաստեղծություններն ընթերցում են և փորձում են բանաստեղծությունը պատկերել թղթի վրա:Այնուհետև յուրաքանչյուր աշակերտ կվերլուծի իր նկարածը:Հետո սովորողները կկարդան կամ կպատմեն հետաքրքիր և հիշարժան դեպքեր հեղինակի կյանքից:Նախագծի շրջանակներում նախատեսվում է այցելություն բանաստեղծի տուն-թանգարան:Տուն-թանգարանի բակում կհնչեն բանաստեղծի`երգի վերածված բանաստեղծություններից երկուսը:Հետո յուրաքանչյուր աշակերտ կընտրի Շիրազի բանաստեղծությունների վերնագրերից որևէ մեկի վերնագիրը:Եվ կգրեն շարադրություն:

Արդյունքներ`տեսանյութերի,ֆոտոների և պատումների հրապարակումներ բլոգներում:

Design a site like this with WordPress.com
Get started