Վերնագիր` Վայրի կենդանիներ
Իրականացնող` Մնացականյան Ալլա
Մասնակիցներ`սովորողներ` 5-10 տարեկան
Ժամանակահատված` մեկ ժամ
Միջավայրը` դպրոցի բակ
Նպատակներ` Հարստացնել վայրի կենդանիների մասին երեխաների գիտելիքները, զարգացնել զրուցելու, հարցեր տալու կարողությունը, հարստացնել բառապաշարը:
Ընթացքը` Սկսենք պարապմունքը հետևյալ հարցով. <<Դուք եղել եք կենդանաբանական այգում և ինչ կենդանիներ գիտեք>>: Հարցերի պատասխանները լսելուց հետո կքննարկենք հետևյալ հարցերը. <<Ինչու են կենդանաբանական այգում կենդանիներին պահում վանդակների մեջ>>, <<ինչ են սիրում ուտել արջերը,որտեղ են ապրում նրանք, ինչու են ծուռթաթ ասում նրանց>>: Այնուհետև էլի այդպիսի մի քանի հարց կենդանիների մասին` <<որ կենդանիներն են մսակեր, որոնք բուսակեր`նշել մի քանի կենդանի>>:
Հետո մի քանի հանելուկ կասեմ ես, և նրանք կփորձեն գուշակել պատասխանը:
Խորամանկ է ու ճարպիկ, Մորթին փափուկ, երկար պոչիկ, Սիրում է շատհավ ու ճուտիկ, Նրան ասում են…..
Մորթին սև ու մոխրագույն, Երախը` մեծ,ատամը` սուր: Տանում է գառ ու ոչխար, Թշնամին է նա մեր շան:
Մեծ երախում սուր ատամներ, Մաշկը կանաչ, ոտքերը կեռ, Նա ցամաքում և ջրի մեջ, Դարան մտած փնտրում է կեր:
Ահ սարսափն է հազարների, Եվ արքան է գազանների:
Բրդոտ է նա, թաթը ծուռ, Տանձ է սիրում, ոչ թե նուռ:
Եկավ գյուղի թաղերը, Տարավ տատի հավերը:
Հետո երեխաները իրենք կփորձեն հորինել հանելուկներ:
Վերջում կընթերցեք Հովհաննես Թումանյանի <<Պոչատ աղվեսը>> հեքիաթը: